Իսպանական «Խետաֆեն» կորոնավիրուսի պատճառով Եվրոպա լիգայի 1/8-րդ եզրափակիչ «Ինտերի» հետ խաղին չի մեկնելու: Այս մասին հայտնել է իսպանական ակումբի նախագահ Անխել Տորեսը:
«Եթե իրավիճակը չփոխվի, ապա մենք չենք մեկնելու Իտալիա: Մենք խնդրել ենք ՈւԵՖԱ-ին, որպեսզի մեզ այլ տարբերակ առաջարկեն, որովհետև չենք ցանկանում մեկնել վիրուսի էպիկենտրոն:
Ես չեմ պատրաստվում ռիսկի դիմել: Թող մեզ որակազրկեն», – ասել է Տորեսը: