Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Բարսելոնա» – «Նապոլի» պատասխան խաղը կարող է հետաձգվել կորոնավիրուսի պատճառով: Այս մասին հայտնում է Sport.es-ը:
Աղբյուրի տեղեկություններով, Իսպանիայի իշխանությունները թույլ չեն տալիս Իտալիայից ժամանած ինքնաթիռներին վայրէջք կատարել Կատալոնիայում:
Մեծ է հավանականությունը, որ խաղը չի կայանա մարտի 18-ին: