Հայտնի է, թե որքան գումար է վաստակել «Ատալանտան» Չեմպիոնների լիգայում

Calcio e Finanza ֆինանսական կայքն ամփոփել է «Ատալանտայի» հաջողությունները Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում:

Հիշեցնենք, որ Բերգամոն ներկայացնող թիմը հասել է մրցաշարի քառորդ եզրափակիչ: Չեմպիոնների լիգայում մասնակցությունն իտալական ակումբին, այս պահի դրությամբ բերել է 50.4 միլիոն եվրո: Այս գումարը կարող է աճել, եթե «Ատալանտան» շարունակի հաջող ելույթները մրցաշարում: