Երեկ Հյուսիսային Ամերիկայի սպորտային 4 լիգաները` NHL, NBA, MLS, MLB կորոնավիրուսի հետ կապված համատեղ որոշմամբ հանդես եկան: Համաձայն հայտարարությանը` բոլոր այս 4 լիգաների հանդիպումներին լրագրողներին կարգելվի աշխատել հանդերձարաններում և դրանց հարող տարածքներում: Հայտարարությունում մասնավորապես ասված է.
«Ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի մասնագիտական խմբի և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո, հիմք ընդունելով այն խնդիրները, որ կարող են առաջանալ մարդկային անմիջական շփման արդյունքում` վճռեցինք, որ այսուհետ ակումբային հանդերձարաններն ու դրանց կից ակումբային տարածքները հասանելի կլինեն բացառապես ակումբի թիմերի և առանցքային աշխատակիցների համար: Իսկ լրագրողների հետ աշխատանքները կիրականացվեն տեխնիկապես զինված հատուկ վայրերում` ակումբային տարածքից դուրս»: Նշենք, որ այս որոշումն ուժի մեջ կմտնի հենց այսօրվանից: