Միլանի «Ինտերի» ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել ՈՒԵՖԱ-ի երիտասարդական լիգայի հետագա մասնակցությունից կորոնավիրուսի պատճառով: Այս մասին տեղեկանում ենք իտալական ակումբի պաշտոնական կայքից: Այս որոշումը կայացվել է ի նպաստ ֆուտբոլիստների առողջության, քանի որ նրանցից շատերը դեռ անչափահասներ են:
Մարտի 11-ին թիմը սեփական հարկի տակ պետք է հյուրընկալեր ֆրանսիական «Ռեննին»: Խաղը չեղարկելու պատճառով միլանյան թիմին տեխնիկական պարտություն կգրանցեն՝ 0:3 հաշվով: