Ովքե՞ր են սպասարկելու «Վալենսիա» – «Ատալանտա» և «Լայպցիգ» – «Թոթենհեմ» հանդիպումները

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում երեքշաբթի տեղի կունենան 1/8-րդ եզրափակիչ փուլի առաջին 2 զույգերի պատասխան հանդիպումները:

«Մեսթալիա» մարզադաշտում միմյանց հետ կմրցեն «Վալենսիան» ու «Ատալանտան»: Բերգամոյում կայացած առաջին խաղում իտալական ակումբը հաղթել էր՝ 4-1 հաշվով: Պատասխան հանդիպումը կսպասարկեն ռումինացի մրցավարները՝ գլխավոր մրցավար Օվիդիու Հացեգանի գլխավորությամբ:

Հանդիպումներից մյուսում միմյանց հետ կմրցեն «Լայպցիգն» ու «Թոթենհեմը»: Լոնդոնում կայացած առաջին խաղում անգլիական ակումբը սեփական հարկի տակ զիջել էր՝ 0-1: Պատասխան հանդիպումը կսպասարկեն իսպանացի մրցավարները՝ գլխավոր մրցավար Կառլոս Դել Սերրոյի գլխավորությամբ: