ՈւԵՖԱ-ն, կորոնավիրուսի տարածման մտահոգությամբ, Ամստերդամում խորհրդակցություն կանցկացնի, որտեղ կքննարկվի ստեղծված իրավիճակը: Առայժմ ՈւԵՖԱ-ն գտնում է, որ կորոնավիրուսը չի ազդի Եվրո 2020-ի մեկնարկի վրա: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պատճառով հետաձգվել են մի շարք ֆուտբոլային հանդիպումներ, այդ թվում և իտալական սերիա A-ում: Ի դեպ, Իտալիան է Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական աղբյուրը, որտեղ վարակվածների թիվն այս պահի դրությամբ հասնում է 1696-ի: