Իրանի կանանց ֆուտզալի հավաքականի ֆուտբոլիստուհի Իլհամ Շեյխին չի մահացել:
Օրերս լուր տարածվեց, որ կորոնավիրուսի պատճառով 23-ամյա ֆուտբոլիստուհին մահացել է: Սակայն, բարեբախտաբար, լուրը հերքվեց, այն էլ անձամբ իր` Շեյխիի կողմից:
Կանանց ֆուտզալի հավաքականի մարզուհին բացատրեց, որ թյուրիմացության պատճառն այն է եղել, որ այդ նույն անվամբ, նույն ազգանվամբ և նույն տարիքի իրանական Կում քաղաքում իսկապես մի կին է մահացել կորոնավիրուսից: