EUROPA LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» բելգիական ակումբին շանս չտվեց

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր բելգիական «Բրյուգեին»: Առաջին խաղում թիմերը մեկական գնդակ էին խփել: Պատասխան խաղում մանկունիացիները 5 անպատասխանգնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը՝ դեռ առաջին կեսում աչքի ընկնելով 3 անգամ: Անգլիական ակումբի կազմում իր առաջին գոլը հեղինակեց Օդիոն Իգալոն:

«Մանչեսթեր Յունայթեդը» վերջին 9 տարիների ամենախոշոր հաշվով հաղթանակը տոնեց:

 

«Մանչեսթեր Յունայթեդ» –  «Բրյուգե» 5:0 (3:0), առաջին հանդիպումը՝ 1:1

1:0 – Բրունո Ֆերնանդեշ (27, 11մ.)

2:0 – Օդիոն Իգալո (34)

3:0 – Սկոտ ՄաքՏոմինեյ (41)

4:0 – Ֆրեդ (82)

5:0 – Ֆրեդ (90+3)