EUROPA LEAGUE. «Օլիմպիակոսը» Լոնդոնում սենսացիոն հաղթանակ տոնեց, «Արսենալը» լքեց պայքարը

Եվրոպա Լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալել էր հունական «Օլիմպիակոսին»: Առաջին խաղում անգլիական ակումբը հաղթել էր՝ 1:0 հաշվով:

Պատասխան հանդիպման 53-րդ րոպեին «Օլիմպիակոսը» Պապե Սիսեի օգնությամբ հաշվի մեջ առաջ անցավ՝ դիմակայությունում վերականգնելով հաշվի հավասարությունը: Հանդիպման հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց՝ 0:1 հաշվով:

Լրացուցիչ ժամանակի 23-րդ րոպեին Պյեռ-էմերիկ Օբամեյանգն անհավանական գեղեցիկ գոլ խփեց՝ շրջադարձ հարվածով գրավելով հյուրերի դարպասը,1:1:

Այդուհանդերձ, «Արսենալն» իրեն ձեռնտու հաշիվը պահել չկարողացավ, քանզի լրացուցիչ ժամանակի նախավերջին րոպեին Յուսեֆ Էլ-Արաբին գրավելով լոնդոնցիների դարպասը՝ «զինագործներին» հետագա մրցապայքարից դուրս թողեց:

«Արսենալ» –  «Օլիմպիակոս» 1:2 (0:0, 0:1 լրացուցիչ ժամանակ), առաջին հանդիպումը՝ 1:0

0:1 – Պապե Սիսե (53)

1:1 – Պյեռ-էմերիկ Օբամեյանգ (113)

1:2 – Յուսեֆ Էլ-Արաբի (119)