ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն խաղացողի թեկնածուների ցուցակը:
Լավագույնների թվում են՝ «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը (ՊՍԺ-ի հետ խաղում դուբլ է ձևակերպել), «Թոթենհեմի» դարպասապահ Ուգո Լլորիսը (Լայպցիգի դեմ խաղում 4 սեյվ է արել), «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին և «Ատալանտայի» կիսապաշտպան Հանս Հատեբորը («Վալենսիա» հետ խաղում դուբլ):