Իտալական «Ատալանտայի» գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակչի «Վալենսիայի» հետ հանդիպման մասին.
«Փայլուն արդյունք է: Իհարկե կարող էինք գոլ բաց չթողնել, բայց` այսպես էլ վատ չէ:
Ամբողջ հանդիպման ընթացքում առավելություն ունեինք: Վստահ եմ, որ արտագնա խաղում էլ պահեր կունենանք:
Մի բան հստակ է. չպետք է մտածել, որ քառորդ եզրափակչի ուղեգիրը մեր ձեռքում է»,- Գասպերինիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն: