Լեգենդար Ռուդ Գուլիտը քննադատել է Վիրջիլ Վան Դեյկին

Իտալական «Միլանի» և Հոլանդիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռուդ Գուլիտը քննադատել է «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկին` Չեմպիոնների Լիգայի 1/8 -րդ եզրափակչի «Ատլետիկոյի» դեմ անցկացրած խաղի համար:

«Վիրջիլ վան Դեյկը ձախողվեց երեկվա խաղում: Ես տեսա, թե ինչպես է նա ինչ-որ բաներ անում: Նա մրցակցին անկյունային պարգեւեց, և այդ անկյունային հարվածը վերածվեց գոլի:

«Լիվերպուլը» հասկանում է, որ նրանք շատ են գոլ խփում «Էնֆիլդում», բայց նրանց սպասում  է ևս մեկ խաղ, որը նման է լինելու  առաջինին: Նրանք պետք է ավելի լավ խաղան, ավելի արագ վազեն, անեն առավելագույնը», – Գուլիտի խոսքերն է մեջբերում beIN Sports- ը: