Այսօր 79 տարեկան հասակում մահացել է նախկին ԽՍՀՄ-ի հայտնի մրցավար Վալերի Բուտենկոն:
Նա 1976-1991թթ. ընթացքում սպասարկել է նախկին ԽՍՀՄ առաջնության 198 հանդիպում: 13 անգամ ընգրկվել է առաջնության 10 լավագույն մրցավարների շարքում:
Բուտենկոն 1981 թվականից ՖԻՖԱ-ի մրցավար էր: Հավաքականների եւ ակումբային ֆուտբոլի մակարդակով սպասարկել է միջազգային ավելի քան 50 հանդիպում:
Աշխատել է 1986 եւ 1990թթ. Աշխարհի առաջնություններում, ինչպես նաեւ 1984 եւ 1988թթ. Եվրոպայի առաջնությունների հանդիպումներում:
Հետագայում պարգեւատրվել է Ոսկե հուշամեդալով: