CHAMPIONS LEAGUE-1998/99. «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա»՝ 2-1 եզրափակիչն ու Fergie Time-ը (VIDEO)

1999 թվականին, Չեմպիոնների Lիգայի եզրափակիչում մրցում էին Մյունխենի «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Այս  խաղը եվրոպական ֆուտբոլի ոսկե ժառանգություններից է, որից հետո մարդիկ սկսեցին հավատալ, որ կյանքում հրաշքներ իսկապես լինում են: «Քամփ Նոուի» դրաման հաստատում է այն իրողությունը, որ կյանքում ամեն ինչ կարող է փոխվել մեկ ու կես րոպեի ընդացքում:

Մյունխենցինները լիարժեք օգտվեցին հակառակորդի կորուստներից. Փոլ Սքոուլզն ու Ռոյ Քինը բաց էին թողնում խաղը որակազրկման պատճառով: Մինչև խաղի 91-րդ րոպեն գերմանական թիմը վերահսկում էր խաղը՝ հաշվի մեջ ունենալով մեկ գնդակի տարբերություն, սակայն գործեց ֆուտբոլում չգրված օրենքներից մեկը՝ պետք է խաղալ մրցավարի մեկնարկային սուլիչից, մինչև՝ եզրափակիչը:

Եզրափակիչ հանդիպման մասին՝ տեսանյությում.

https://www.youtube.com/watch?v=ivBw8GZiPTM