Մադրիդի «Ռեալն»  պաշտոնական կայքում հայտնել է, որ թիմի բելգիացի հարձակվող Էդեն Ազարը կրկին վնասվածք է ստացել:

32-ամյա Ազարն իսպանական ակումբում ելույթ է ունենում 2019 թվականից:

Բելգիացին «Ռեալին» միանալուց հետո ստացել է 18 վնասվածք, որից 17-ում նա ամենաքիչը մեկ խաղ է բաց թողել: Վնասվածքի պատճառով Ազարը բաց է թողել ընդհանուր 74 հանդիպում:

Ընթացիկ մրցաշրջանում Ազարը մասնակցել է 7 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում: Transfermarkt-ը 7.5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը: