«Բարսելոնան» սպասում է իսպանական Լա Լիգայի որոշմանը

Կատալոնական «Բարսելոնան» շարունակում է աշխատել արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին թիմ վերադարձնելու ուղղությամբ։

Ինչպես հայտնում է ինսայդեր Վերոնիկա Բրունատին, «Բարսելոնան» սպասում են Իսպանիայի առաջնության ղեկավարության որոշմանը, որպեսզի հաստատի գործարքը։

Կողմերը պաշտոնական բանակցային գործընթաց կսկսեն միայն այն ժամանակ, երբ Լա Լիգան հաստատի 35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ծրագիրը։

Անձամբ ֆուտբոլիստը, պատրաստ է ընդունել այն պայմանները, որոնք նախատեսում է իրեն առաջարկել կատալոնական ակումբի ղեկավարությունը։

Նշենք, որ Մեսսիի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։