Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել ԱՊԼ-ի մեկ այլ գրանդ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակները» դիտարկում են այս ամռանը 29-ամյա ֆուտբոլիստի հետ անվճար պայմանագիր կնքելու տարբերակը: Ինքը՝ Պոգբան, պատրաստ է տեղափոխվել «Ման. Սիթի», քանի որ հետաքրքրված է Պեպ Գվարդիոլայի հետ աշխատանքով։ Կատալան մասնագետն իր հերթին կարծում է, որ Պոգբան կարող է ավելի արդյունավետ խաղալ կիսապաշտպանությունում, քան «Մանչեսթեր Յունայթեդում» է։

«Ման. Սիթին» պատրաստ է աշխարհի չեմպիոնին առաջարկել 4 տարվա պայմանագիր՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Ենթադրվում է, որ Պոգբան ստիպված կլինի համաձայնել աշխատավարձի կրճատմանը, եթե ընդունի այս առաջարկը:

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստի պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ լրանում է 2022 թվականի հունիսին։