Լուիս Էնրիկեն ցանկանում է ՊՍԺ-ում տեսնել «Բարսելոնայի» կիսապաշտպանին

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Գավիի ծառայություններոով, ըստ E-Notícies-ի։

Աղբյուրի համաձայն՝ Էնրիկեն պնդում է 21-ամյա իսպանացի կիսապաշտպանի տրանսֆերի վրա, չնայած ֆուտբոլիստի երկարատև ապաքինմանը։ Գավին նախկինում ենթարկվել էր ծնկի կրկնակի վիրահատության, որի պատճառով նա մի քանի ամիս խաղադաշտից դուրս է մնացել։

Գավին այս մրցաշրջանում խաղացել է Լա Լիգայի ընդամենը երկու խաղում՝ կատարելով մեկ գոլային փոխանցում։