EUROPE LEAGUE. «Նոայի» հավանական մրցակիցը` Չեմպիոնների Լիգայից դուրս մնալու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան», եթե Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում չհաղթի հունգարական «Ֆերենցվարոշին», եվրագավաթային մրցաշրջանը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում։ Այդ դեպքում «Նոայի» մրցակիցը կլինի «Լինքոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի պարտվողը։

Հիշեցնենք, որ «Լինքոլն Ռեդ Իմպս» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը նույնպես անցկացվում է Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլում։

«Նոա» – «Ֆերենցվարոշ» առաջին խաղը կկայանա հուլիսի 22-ին Աբովյանի քաղաքային մարզադաշտում, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի 30-ին Բուդապեշտում։

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի խաղերը նախատեսված են օգոստոսի 7-ին (առաջին հանդիպումներ) և օգոստոսի 14-ին (պատասխան խաղեր)։