«Բարսելոնայի» մամուլի ծառայությունը սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակել ակումբի պատմական «Կամպ Նոու» մարզադաշտից, որը վերակառուցվում է ավելի քան երկու տարի։
«Տունը կառուցվում է», – ասվում է տեսանյութի տակ գրված մակագրության մեջ։
Посмотреть эту публикацию в Instagram
Հիշեցնենք, որ հունիսի վերջին կատալոնացիները պաշտոնապես հայտարարեցին, որ 2025 թվականի օգոստոսի 10-ին կվերադառնան իրենց տնային մարզադաշտ։ «Կամպ Նոուն» փակվեց վերակառուցման համար 2023 թվականի ամռանը։