«Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլլերը մասնակցել է Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ «Պարի Սեն Ժերմենի» դեմ խաղին (0-2)։
Այս խաղը գերմանացու համար վերջինն էր մյունխենյան ակումբի մարզաշապիկով։ Ֆուտբոլիստը խաղադաշտ է մտել 80-րդ րոպեին։
Մյուլերը «Բավարիայի» սան է։ Թոմասը մյունխենյան թիմի հետ նվաճել է 33 գավաթ։ Ֆուտբոլիստը 13 անգամ նվաճել է Գերմանիայի առաջնությունը, երկու անգամ՝ Չեմպիոնների Լիգան և երկու անգամ՝ Աշխարհի ակումբային առաջնությունը։
Բացի այդ, ֆուտբոլիստը նվաճել է Գերմանիայի գավաթը և Սուպերգավաթը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։ Մյուլլերը առաջին անգամ խաղացել է թիմի կազմում 2008 թվականին։ Ֆուտբոլիստը մասնակցել է 750 հանդիպման, դառնալով՝ 250 գոլի և 276 գոլային փոխանցման հեղինակ։