Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում «Ինտերը» հաղթեց «Ուրավա Ռեդսին»։ Հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով։
Խաղի հաշիվը բացեց ճապոնական թիմի Ռիոմա Վատանաբեն։ Իտալական ակումբի կազմում երկրորդ խաղակեսում աչքի ընկավ Լաուտարո Մարտինեսը՝ 78-րդ րոպեին հավասարեցնելով խաղի հաշիվը, իսկ ավելացրած ժամանակի ընթացքում հաղթական գոլի հեղինակ դարձավ Վալենտին Կարբոնին։
Standings provided by Sofascore
Խաղի ամբողջական տեսագրությունը՝ քիչ անց