Պաշտպան Դին Հոյսենը լավ է հանդես գալիս «Բորնմութում» և գրավել է մի շարք գրանդների ուշադրությունը: Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստն այս ամառ կարող է տեղափոխվել «Չելսի»։
Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, լոնդոնյան ակումբը պատրաստ է ակտիվացնել Հոյսենի պայմանագրում առկա գնման տարբերակը 60 մլն եվրոյի դիմաց։ Այս ֆոնին Մադրիդի «Ռեալը», հրաժարվել է 20-ամյա Հոյսենից։
Մադրիդի «Ռեալի» քաղաքականությունն է՝ չմասնակցել սակարկություններին և չվճարել նման բարձր գումարներ այն խաղացողների համար, ովքեր մադրիդյան ակումբի նախագիծն առաջնահերթություն չեն դնում։