Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը, «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերի ապագան անորոշ է մնում։
Ավելի վաղ գերմանացին հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կլքի մյունխենյան ակումբը։
Աղբյուրի համաձայն՝ 35-ամյա ֆուտբոլիստը շատ լավ առաջարկներ է ստացել Իտալիայից, սակայն իրադարձությունների ամենահավանական զարգացումն այն է, որ Մյուլերը տեղափոխվի MLS կամ կավարտի կարիերան։
Նշվում է, որ «Ալիանց Արենայում» նրա հրաժեշտի հանդիպման օրը դեռ նախատեսված չէ։
Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» սան է։ Նա ակումբում անցկացրել է 25 տարի։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը 37 խաղում դարձել է 6 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։