Դորտմունդի «Բորուսիայի» գերմանացի պաշտպան Նիկո Շլոտերբեկը ձախ ծնկի մենիսկի պատռվածք է ստացել և բաց կթողնի ընթացիկ մրցաշրջանի հետագա հատվածը։ Այս մասին հայտնում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
«Նիկոյի բացակայությունը շատ ծանր հարված կհասցնի մեզ։ Նա թիմի կարևոր մասն է և ոգեշնչված էր այս մրցաշրջանում իր հետևողական ելույթներով։ Հուսով ենք, որ նա արագ կապաքինվի, և մենք առավելագույն աջակցություն կցուցաբերենք նրա վերադարձին», – ասել է «Բորուսիայի» մարզական տնօրեն Սեբաստիան Կելը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը դորտմունդյան ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 6 գոլային փոխանցման հեղինակ։