«Ատլետիկոն» և «Բարսելոնան» հետաքրքրված են ՊՍԺ-ի հարձակվողի ծառայություններով

ՊՍԺ-ում հանդես եկող պորտուգալացի հարձակվող Գոնսալու Ռամուշը կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 23-ամյա հարձակվողի տրանսֆերով հետաքրքրված են Մադրիդի «Ատլետիկոն» և կատալոնական «Բարսելոնան»։ Ռամոշի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 մլն եվրո։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը փարիզյան գրանդի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։

Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը անցկացրել է 14 հանդիպում, դառնալով՝ հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: