«Լիվերպուլի» և Հոլանդիայի հավաքականի կիսապաշտպան Ռայան Գրավենբերչը լքել է ազգային հավաքականը։ Այս մասին հայտնում է Հոլանդիայի հավաքականի մամուլի ծառայությունը։
«Ռայան Գրավենբերչն այսօր երեկոյան լքել է «Օրանժե» ուսումնամարզական հավաքը։ Կիսապաշտպանը շարունակում է տառապել հանգստյան օրերին ստացած վնասվածքից, որը նրան դուրս կպահի Իսպանիայի դեմ խաղերից», – ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ազգերի Լիգայի քառորդ եզրափակչում Հոլանդիայի հավաքականը կմրցի Իսպանիայի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա այսօր (մարտի 20), պատասխան հանդիպումը՝ մարտի 23-ին։