Լա Լիգայի գրանդը թիրախավորել է «Բավարիայի» ֆուտբոլիստին

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Լերոյ Սանեն կարող է հայտնվել Իսպանիայի առաջնությունում։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի՝ գերմանացի կիսապաշտպանը գրավել է «Բարսելոնայի» ուշադրությունը։ Կատալոնական թիմը ֆուտբոլիստ է փնտրում հարձակման եզրի համա։ «Բարսելոնան» կարող է անվճար պայմանագիր կնքել Սանեի հետ, քանի որ գերմանացու պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։

Ֆուտբոլիստը մյունխենյան թիմում է հանդես գալիս 2020 թվականից։ 29-ամյա եզրային հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 7 գոլի և չորս գոլային փոխանցման հեղինակ։