Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետտին կիսվել է Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի Գերմանիայի հետ առաջին հանդիպման սպասելիքներով։
«Գերմանիայի դեմ խաղերն առանձնահատուկ հմայք ունեն։ Երկու թիմերն էլ հարուստ պատմություն ունեն։ Չեմ կասկածում, որ մեզ հիանալի հանդիպում է սպասվում։ Երկու թիմերն էլ կփորձեն հաղթել։ Մենք խաղալու ենք մեր ֆուտբոլը։ Գերմանացիները կփորձեն ցույց տալ իրենց դասը, իսկ մենք կփորձենք գլուխ հանել դրանից։ Բայց մենք ուզում ենք հաղթել։
Երբ նայում ես Նագելսմանի թիմերին, անմիջապես նկատում ես, որ նա ժամանակակից մարզիչ է։ Թիմերը կատարում են նրա հրահանգները։ Դա նկատելի է անկյունայինների ժամանակ, սեփական դարպասից կոմբինացիաների մեկնարկի ժամանակ։ Նա խաղում է շատ հարձակվողական ոճի ֆուտբոլ և օգտագործում է իր ֆուտբոլիստների ուժեղ կողմերը։ Նա հիանալի մասնագետ է»,- Սպալետտիի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ն։