«Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը չի օգնի իր ազգային թիմին առաջիկա հանդիպումներում։ Ֆուտբոլիստը հեռացել է ազգային թիմի ճամբարից։
Արգենտինայի հավաքականը պատրաստվում է ԱԱ-2026-ի ընտրական փուլի Ուրուգվայի և Բրազիլիայի դեմ խաղերին։ Մարտինեսը այս հանդիպումներին չի մասնակցի մկանային անհարմարության պատճառով։ Այս մասին հայտնում է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայ – Արգենտինա հանդիպումը կկայանա մարտի 22-ին, իսկ մարտի 26-ին արգենտինացիները կհանդիպեն Բրազիլիային։