ՊՍԺ-ի նախկին հարձակվող և Մադրիդի «Ռեալի» ներկայիս ֆուտբոլիստ Կիլիան Մբապպեն պատասխանել է այն հարցին, թե ինչպես կվերաբերվի այն փաստին, որ «Լոս Բլանկոսը» կարող է հանդիպել ֆրանսիական թիմի հետ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։
– Ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ «Ռեալը» կարող է հանդիպել ՊՍԺ-ին Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակչում։ Պատրա՞ստ եք գնալ ՊՍԺ-ի մարզադաշտ:
– Ինձ չի հետաքրքրում, թե ինչպես են ինձ ողջունելու Փարիզում»,- Մբապպեի խոսքերը մեջբերում է ESPN-ը։
Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի «Արսենալի» հետ։ Փարիզցիները կխաղան «Աստոն Վիլայի» հետ։ Առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 9-ին, պատասխան հանդիպումները՝ ապրիլի 15-ին և 16-ին։