«Մանչեսթեր Յունայթեդի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Պատրիս Էվրան խոսել է Զինեդին Զիդանի՝ ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելու մասին հաճախակի խոսակցությունների մասին։
«Կարծում եմ՝ այս խոսակցությունները անհարգալից վերաբերմունք են Դիդյե Դեշամի նկատմամբ, քանի որ մենք խոսում ենք մեկ այլ մարզչի մասին, քանի դեռ նա իր տեղում է։
Մենք պետք է պատրաստվենք աշխարհի առաջնությանը։ Չեմ կարծում, որ դա կխաթարի թիմի աշխատանքը, ֆուտբոլիստները պետք է կենտրոնանան ներկայի վրա, բայց Զիդանի մասին խոսել չի կարելի ամեն հարցազրույցում։ Մենք դեռ խոսում ենք Դիդյե Դեշամի մասին։
Ես ցավում եմ նրա իրավահաջորդի համար։ Կնախընտրեի՞ք հաղթել, թե՞ լավ խաղալ։ Լավ, մենք չենք հաղթել 2018 թվականից ի վեր, բայց բոլորս գիտենք, որ 2022 թվականի աշխարհի առաջնությունը նվիրեցին Մեսսիին։
Ամեն ինչ նախապես գրված էր։ Նույնիսկ ֆրանսիացիներն էին ուզում, որ Մեսսին հաղթի։ Անձամբ ես հաջողություն եմ մաղթում Դեշամի հետնորդին»,- Էվրայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։