Լոնդոնի «Չելսին» ավարտել է Լիսաբոնի «Սպորտինգի» երկու երիտասարդ ֆուտբոլիստների տրանսֆերը՝ ընդհանուր առմամբ մոտ 74 միլիոն եվրոյով։ Այս մասին հայտնում է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ «թոշակառուները» պայմանագիր են կնքել 17-ամյա պորտուգալացի վինգեր Ջևանի Կենդայի, ինչպես նաև պորտուգալացի 20-ամյա հենակետային կիսապաշտպան Դարիո Էսուգայի հետ, ով այժմ վարձավճարով հանդես է գալիս «Լաս Պալմասում»։
Նշվում է, որ Էսուգուն (22,27 միլիոն եվրո) «Չելսիին» կմիանա 2025 թվականի ամռանը, իսկ Կենդան (52,14 միլիոն եվրո) կմնա «Սպորտինգում» մեկ տարի, իսկ 2026 թվականի ամռանը կմիանա «Չելսիին»։
Այս մրցաշրջանում «Լաս Պալմասի» հենակետային կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում և դարձել մեկ գոլի հեղինակ։ Լիսաբոնյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 44 խաղում Կենդան դարձել է երկու գոլի և ութ գոլային փոխանցման հեղինակ։