Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։
Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, Հայաստանի ազգային հավաքականը Վրաստանի դեմ խաղում դաշտ դուրս կգա տնային` կարմիր մարզաշապիկով։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։