Ալեսանդրո Բաստոնին կարող է տեղափոխվել Պրմեիեր Լիգա

«Ինտերի» կենտրոնական պաշտպան Ալեսանդրո Բաստոնին կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Աղբյուրի համաձայն՝ 25-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Մերսիսայդցիները պլանավորում են ֆուտբոլիստին ձեռք բերել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Բաստոնին «Լիվերպուլի» կազմում կարող է փոխարինել Վիրջիլ վան Դեյկին, ով մոտ է 2024/2025 մրցաշրջանի ավարտին հեռանալուն։

Ֆուտբոլիստի  պայմանագիրը «Ինտերի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի վերջը։ Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո։