Վարազդատ Հարոյան․ «Մեզ լավ հանդիպում է սպասվում մեր հարևանների հետ»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Մրցակցին ճանաչում եմ անձամբ, որակով ֆուտբոլիստներ կան, տաղանդավոր թիմ ունեն։ Կուզեմ շնորհավորել անցած տարվա հաջողությունների առթիվ։ Մեզ լավ հանդիպում է սպասվում մեր հարևանների հետ։ Ֆուտբոլային եղանակ է երևանում։ Լավ հանդիպում է սպասվում։ Գիտենք, թե ում դեմ ենք մրցելու», – ասել է մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը։

Վարազդատ Հարոյանը խոսել է նաև մեր ընտրանու նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի մասին։

«Հասցրել ենք ծանոթանալ մարզչի հետ, բայց ընդհանուր առմամբ հասցրել ենք հասկանալ, թե ինչ ենք ուզում առաջիկա խաղերում։ Սխիպը որակով մասնագետ է, և մենք կհասնենք մեծ հաջողությունների, եթե լսենք և կատարենք նրա ցուցումները։ Մթնոլորտ թիմում լավ է, գիտենք ,թե ինչ հանդիպում է սպասվում»։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։