Թոմաս Տուխել․ «Բոլորը գիտեն մեր նպատակների մասին»

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ազգային հավաքականում իր նպատակների մասին։

«Փորձեք վերջ տալ 60 տարվա ցավին։ Դրա համար մենք այստեղ ենք, պետք չէ ամաչել մեր նպատակներից։ Առաջին հերթին պետք է հավատալ այն մտքին, որ քայլ առ քայլ պետք է շարժվել։ Դեռ վաղ է երազել Նյու Ջերսիի մասին։ Մենք պետք է ամբողջությամբ կենտրոնանանք առաջին հավաքի, հետո երկրորդի վրա։

Պետք է լավ պատրաստվենք։ Որքան շատ կենտրոնանանք այստեղի և այժմի վրա, այնքան ավելի մեծ կլինեն մեր հնարավորությունները։ Բայց գլխավոր նպատակն ու երազանքը, իհարկե, բոլորին պարզ են»,- Տուխելի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Անգլիայի հավաքականը 1966 թվականին հաղթել է աշխարհի առաջնությունում։ Սա ազգային հավաքականի միակ հաղթանակն է միջազգային խոշոր մրցաշարերում։ Եվրոպայի առաջնությունում Անգլիայի հավաքականը երկու անգամ զբաղեցրել է երկրորդ տեղը (2020, 2024), իսկ երկու անգամ՝ երրորդը (1968, 1996)։