Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Ռաուլ Ասենսիոյի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» մոտ է պաշտպան Ռաուլ Ասենսիոյի հետ պայմանագիրը երկարաձգելուն։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մադրիդյան ակումբն արդեն բանակցություններ է վարել ֆուտբոլիստի հետ և պայմանավորվել երկարաձգել պայմանագիրը։

22-ամյա Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» ակադեմիայի սան է։ Ֆուտբոլիստի վստահ խաղը հետաքրքրություն է առաջացրել բազմաթիվ թոփ-ակումբների կողմից։

2024/25 մրցաշրջանում Ասենսիոն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 29 հանդիպում և կատարել 2 գոլային փոխանցում։