«Նապոլին» ծրագրում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ձեռք բերել ութ նոր ֆուտբոլիստների։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում։
Աղբյուրի համաձայն՝ նեապոլական ակումբի ղեկավարությունը ցանկանում է գնել նոր դարպասապահ, եզրային պաշտպան, երկու կենտրոնական պաշտպան, կենտրոնական կիսապաշտպան, մեկ կամ երկու եզրային հարձակվող։
Այս պահին «Ինտերը» 64 միավորով գլխավորում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում «Նապոլին» է, որը վաստակել է 61 միավոր։ Լավագույն եռյակը 58 միավորով եզրափակում է «Ատալանտան»։ Լավագույն հնգյակում են «Բոլոնիան» ու «Յուվենտուսը», որոնք ունեն համապատասխանաբար 53 և 52 միավոր։