Ավելին քան 100 միլիոն եվրո․ Անտոնին կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Յունայթեդի» բրազիլացի վինգեր Անտոնին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բետիսում», կարող է կարիերան շարունակել Մյունխենի «Բավարիայում»։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Բավարիան» դիտարկում է 25-ամյա ֆուտբոլիստի ամբողջական տրանսֆերի հնարավորությունը, ով Իսպանիա տեղափոխվելուց հետո գերազանց ելույթներ է ունեցել։

Նշվում է, որ գործարքի արժեքը կազմում է մոտ 100 միլիոն եվրո։ «Բետիսի» կազմում Անտոնին բոլոր մրցաշարերում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը բրազիլացու արժեքը գնահատում է 20 մլն եվրո։