«Մանչեսթեր Յունայթեդը» ամռանը կարող է վաճառել վեց ֆուտբոլիստի

«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի, որ ակումբը հաջորդ ամառ հնարավորություն կունենա ներդրումներ կատարել բարձրակարգ ֆուտբոլիստների տրանսֆերների վրա։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» կարծում են, որ ակումբի բյուջեն կարող է համալրվել պաշտպան Վիկտոր Լինդելոֆի, կիսապաշտպաններ Կազեմիրոյի, Քրիստիան Էրիկսենի և Կոբի Մայնուի հնարավոր վաճառքի միջոցով։

Հնարավորություն կա նաև հարձակվողներ Մարկուս Ռեշֆորդի և Անտոնիի տրանսֆերի համար, ինչը կօգնի «Մանչեսթեր Յունայթեդին» լրացուցիչ եկամուտ ապահովել։ Ռեշֆորդը ներկայումս վարձավճարով հանդես է գալիս «Աստոն Վիլայում», իսկ Անտոնին՝ «Բետիսում»։