Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։
Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է Հայաստանի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների մասին։
«Այս երեք շաբաթների ընթացքում հասցրել եմ դիտել Հայաստանի առաջնության շատ խաղեր։ Արդեն իսկ հրավիրել ենք մի շարք ֆուտբոլիստների որոնց հետ հույսեր ենք կապում։ Պետք է ավելի լավ ծանոթանանք հայկական ֆուտբոլին։ Հույս ունեմ՝ այստեղ հանդես եկող ֆուտբոլիստները կբարելավեն մակարդակը և ինչու ոչ, ավելի բարձրակարգ թիմեր կտեղափոխվեն։
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։