Ջոն վան’տ Սխիպ․ «Վրաստանի ընտրանուն hանդիպել եմ դեռևս այն ժամանակ, երբ մարզում էի Հունաստանի հավաքականը»

Ազգերի Լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի շրջանակներում Հայաստանի ազգային հավաքականը կհանդիպի Վրաստանի ընտրանուն։

Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է սպասվող հանդիպման մասին։

«Վրաստանի ընտրանուն hանդիպել եմ դեռևս այն ժամանակ, երբ մարզում էի Հունաստանի հավաքականը, և գիտեմ որ վերջին երեք տարիներին մեծ առաջընթաց ունեն, այդ մասին փաստում են Եվրոպայի առաջնությունում ունեցած ելույթները։ Բավականին բարդ մրցակից է, բայց սա նաև լավ մարտահրավեր է Հայաստանի հավաքականի համար», – ասել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը։

Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա վաղը՝ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21։00-ին։