AS. Հանս-Դիտեր Ֆլիկը պահանջով դիմել է իր ֆուտբոլիստներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դադարեցրել է հանդերձարանում խոսել այս մրցաշրջանում «Բլաուգրանայի» հնարավոր թրեբլի մասին։ Այս մասին հայտնում է AS-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ գերմանացի մասնագետը կարծում է, որ սեփական ուժերի նկատմամբ չափից դուրս վստահությունը կարող է տհաճ հետևանքների հանգեցնել ոչ այնքան փորձառու թիմի համար։ Ֆլիկը մատնանշում է կատալոնական ակումբի ֆուտբոլիստներին, որ նրանք դեռ ոչինչ չեն նվաճել, և որ գավաթներին հասնելու համար երկար ճանապարհ պետք է անցնեն։

«Բարսելոնայի» մարզիչը կոչ է արել իր ֆուտբոլիստներին զուսպ լինել իրենց հայտարարություններում՝ համարելով, որ դա կարող է վնասել իրենց։

Լա Լիգայի 27 հանդիպումից հետո կատալոնական ակումբը առաջին տեղում է։ «Բարսելոնան» դուրս է եկել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ և Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։