El Nacional․ ՊՍԺ-ն ճնշում է գործադրում Լամին Յամալի վրա

«Պարի Սեն Ժերմենը» ճնշում է գործադրում կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի վրա՝ նոր պայմանագիր չկնքելու «բլաուգրանայի» հետ։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Աղբյուրի համաձայն՝ փարիզցիների ծրագիրն է Յամալին առաջարկել համաձայնագիր նույն ֆինանսական պայմաններով, ինչ աստղային հարձակվող Կիլիան Մբապպեն, ով ներկայումս ներկայացնում է Մադրիդի «Ռեալը»։ Ֆրանսիական ակումբը պատրաստ է երիտասարդ իսպանացուն այս ցուցանիշով դարձնել ակումբի ռեկորդակիր։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յամալը կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ բարելավված պայմաններով, երբ նա դառնա 18 տարեկան։

Նշենք, որ 17-ամյա Յամալի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Իսպանացի տաղանդն ընթացիկ մրցաշրջանում «բլաուգրանայի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 13 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 180 միլիոն եվրո։