«Չելսին» պատրաստ է վճարել 180 միլիոն եվրո «Ռեալի» երկու աստղերի համար

Լոնդոնի «Չելսին» ցանկանում է շարունակել գումար ներդնել թիմի կազմը ուժեղացնելու համար։

Ինչպես հայտնում է TodoFichajes պորտալը, «թոշակառուները» իրենց հայացքն ուղղել են Մադրիդի «Ռեալի» երկու աստղային ֆուտբոլիստների՝ Ռոդրիգոյի և Էնդրիկի վրա։

Ըստ աղբյուրի՝ «Չելսին» պատրաստ է Ռոդրիգոյի և Էնդրիկի համար վճարել 180 միլիոն եվրո՝ 120 Ռոդրիգոյի, 60՝ Էնդրիկի։ Միաժամանակ, մադրիդյան թիմը մտադիր չէ բաժանվել ֆուտբոլիստներից։

Լոնդոնյան ակումբի համար դժվար կլինի հաջող բանակցություններ վարել։

«Չելսին» այժմ զբաղեցնում է Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականը։