«Բարսելոնան» որոշում է կայացրել Անսու Ֆատիի հետ կապված

«Բարսելոնան» մտադիր է վաճառել իր սան Անսու Ֆատիին։ Այս մասին հայտնել է լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ իսպանացին հունվարին մերժել է չորսից ավելի առաջարկներ և վերջին խոսքն ասելու է այդ հարցում, սակայն ակումբը պատրաստ է մտածել նրա հեռանալու մասին։ Նշվում է, որ միայն հաջող գործարքի դեպքում թիմին կարող է համալրել նոր եզրային հարձակվողը։

Ընթացիկ մրցաշրջանում նա անցկացրել է ութ խաղ (200 րոպեից պակաս), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։ Ֆատիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսը։