«Բարսելոնան» արդեն բողոքարկել է «Օսասունայի» հետ Իսպանիայի առաջնության հետաձգված հանդիպումը մարտի 27-ին անցկացնելու որոշումը։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի՝ «Բարսելոնան» չի ցանկանում խաղն անցկացնել առանց մի շարք միջազգային ֆուտբոլիստների, մասնավորապես՝ առանց Ռաֆինյայի և Ռոնալդ Արաուխոյի։ Շատերն արդեն հրաժարվել են այն մտքից, որ խաղը պետք է կայանա մարտի 27-ին։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին «Բարսելոնա» – «Օսասունա» հանդիպումը չկայացավ կատալոնական ակումբի բժշկի մահվան պատճառով։
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝