Իսպանիայի ազգային հավաքականի ավագ Ալվարո Մորատան խոսել է իր ամենամեծ հիասթափության մասին։
«Եթե ես կարողանայի վերադարձնեի ժամանակը, երբեք չէի հեռանա Մադրիդի «Ատլետիկոյից»։ Ես պետք է ավելի շատ մտածեի ամռանը, բայց հիմա իրավիճակը փոխելու իմաստ չկա։ Այս ամբողջ հարցն ինձ անհանգստացնում էր EURO-2024-ի ժամանակ։
«Ատլետիկոյի» երկրպագուներին ուզում եմ շնորհակալություն հայտնել այնտեղ անցկացրած ժամանակի համար։ Միշտ փորձել եմ տալ այն ամենը, ինչ ունեմ «Ատլետիկոյի» մարզաշապիկի համար։ Կցանկանայի ավելի շատ օգնել նրանց ու տիտղոսներ նվաճել։
Փորձում եմ պաշտպանել «Ատլետիկոյին», նույնիսկ եթե ինձ քննադատում են բոլոր կողմերից, բայց ես այս ակումբի երկրպագու եմ և ցանկանում եմ, որ կարմիր և սպիտակները հնարավորինս հաղթեն»,- Մորատայի խոսքերն է մեջբերում El Larguero-ը։